ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Անհատ ձեռնարկատեր՝ Պետրոսյան Արտուշ Հարությունի

Գրանցման համար՝ 282.1454164

Գրանցման հասցե՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն

«BNCEX – Bridge to New Capital»-ը (այսուհետ՝ «Ընկերություն») կրիպտոարժույթի փոխանակման և խորհրդատվական ծառայություններ մատուցող է, որը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և ՀՀ Կենտրոնական բանկի հսկողության ներքո։

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն քաղաքականության նպատակն է հաճախորդներին (այսուհետ նաև՝ Դուք, Ձեր) տրամադրել հստակ տեղեկատվություն այն մասին, թե Ընկերության ծառայություններից օգտվելու արդյունքում անձնական տվյալների ձեռքբերման, օգտագործման, մշակման և հրապարակման, ինչպես նաև այդ տվյալների առնչությամբ Ձեր ունեցած իրավունքների վերաբերյալ Ընկերությունն ինչպիսի քաղաքականություն է վարում:

1.2. Ընկերությունը վարում է հաճախորդի գաղտնիության առավելագույն պաշտպանության քաղաքականություն և տվյալների մշակման ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, մասնավորապես «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին», «Կրիպտոակտիվների մասին» օրենքներով, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի կիրառելի պահանջներով։

1.3. Ընդունելով սույն գաղտնիության քաղաքականության պայմանները՝ Դուք տալիս եք Ձեր անվերապահ համաձայնությունը սույն քաղաքականությանը համապատասխան Ձեր անձնական տվյալների ձեռքբերմանը, մշակմանը, պահպանմանը և օգտագործմանը:

2. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Ընկերությունը պարտավորվում է՝

  • հավաքել միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են ծառայությունների մատուցման և իրավական պարտավորությունների կատարման համար,
  • մշակել տվյալները օրինական, հավաստի, արդար և թափանցիկ կերպով,
  • ապահովել տվյալների գաղտնիության, ամբողջականության և անվտանգության բարձրագույն մակարդակ,
  • կանխել անձնական տվյալներին չարտոնված կամ ապօրինի մուտքը, դրանց պատահական կորուստը կամ ոչնչացումը։

Ընկերությանը հայտնի դարձած անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն և պաշտպանված է օրենքով: Ընկերության բոլոր աշխատակիցները ստորագրել են/ կստորագրեն գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին պարտավորություն:

3. ՁԵՌՔԲԵՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Ընկերությունը կարող է հավաքել և մշակել հետևյալ տվյալները՝

  • Անձը հաստատող տվյալներ (անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, անձնագրի/նույնականացման քարտի տվյալներ և սկան պատճեններ, բնակության հասցե, լուսանկար՝ կենսաչափական նույնականացման համար),
  • Կապի տվյալներ (հեռախոսահամար, էլ․ փոստ),
  • Գործարքային և Ֆինանսական տվյալներ (գումար, ակտիվի տեսակ, ամսաթիվ, ժամ, եկամտի աղբյուր՝ ավելի խորը Due Diligence-ի դեպքում),
  • Կրիպտոդրամապանակի հասցեներ (Wallet addresses), տրանզակցիաների հեշեր (TxID),
  • Տեխնիկական և Տեղակայման տվյալներ (IP հասցե, սարքի տեսակ, բրաուզերի տեսակ, օպերացիոն համակարգ, մուտքի պատմություն, Ձեր տեղակայման վերաբերյալ տեղեկատվություն),
  • Հաղորդակցության տվյալներ (Ընկերության կամ նրա աշխատակցի հետ հաղորդակցությունը, օրինակ՝ զանգերը, նամակները),
  • Հանրային տվյալներ (որոշ դեպքերում Ձեր վերաբերյալ հանրային գրառումները՝ լրատվամիջոցներում կամ սոցիալական ցանցերում՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով),
  • Այլ տվյալներ, որոնք պահանջվում են իրավական և կարգավորիչ նորմերով (այդ թվում՝ Travel Rule-ի պահանջներից բխող տեղեկատվություն)։

4. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ձեր տվյալները մշակվում են բացառապես հետևյալ նպատակներով՝

  • հարթակի և ծառայությունների անխափան գործունեության ապահովում և պատշաճ մատուցում,
  • պայմանագրային պարտավորությունների կատարում,
  • հաճախորդի նույնականացում, խարդախությունների կանխարգելում և ռիսկերի կառավարում,
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի (AML/CTF) պարտադիր պահանջների կատարում,
  • իրավական, հարկային և կարգավորիչ պարտավորությունների ապահովում,
  • տեխնիկական հարցերի հայտնաբերում, կանխարգելում և լուծում,
  • ծառայությունների որակի բարելավում վերլուծությունների միջոցով,
  • Ձեզ նորությունների, հատուկ առաջարկների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում (Ձեր համաձայնությամբ)։

5. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

Ընկերությունը չի վաճառում և չի փոխանցում հաճախորդների անձնական տվյալները երրորդ անձանց առանց համաձայնության, բացառությամբ օրենքով ուղղակի նախատեսված դեպքերի։

5.1. Տվյալները կարող են փոխանցվել կամ բացահայտվել.

  • Ընկերության պարտականություններից կարող է բխել տվյալների տրամադրումը պետական մարմիններին, ինչպիսիք եք Հայաստանի Կենտրոնական բանկը, դատական կամ իրավապահ մարմինները։
  • Գործընկեր կազմակերպություններին, միջազգային կառույցներին և տեխնիկական գործընկերներին (օրինակ՝ անվտանգության մոնիթորինգ, ինքնության ստուգում կամ բլոկչեյն վերլուծություն իրականացնող ընկերություններին)՝ բացառապես ծառայությունների մատուցման և ռիսկերի կառավարման նպատակով: Ընկերությունը երաշխավորում է, որ առկա է համապատասխան պայմանագրային վերահսկողություն նման երրորդ անձանց նկատմամբ։

5.2. Եթե Ընկերությունը ենթարկվի վերակազմակերպման, որը կհանգեցնի Ձեր տվյալների փոխանցմանը երրորդ անձի, Դուք կտեղեկացվեք դրա մասին։

5.3. Ծանուցում. Հաճախորդը գիտակցում է, որ բլոկչեյն տեխնոլոգիայի բնույթից ելնելով, կրիպտո-դրամապանակի հասցեները և տրանզակցիաների տվյալները գրանցվում են հանրային բաշխված մատյանում (public ledger) և չեն կարող հեռացվել կամ փոփոխվել Ընկերության կողմից։

6. COOKIE ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

6.1. Cookie-ները տեքստային ֆայլեր են, որոնք պարունակում են փոքր քանակությամբ տեղեկություններ և ներբեռնվում են Ձեր սարքերում՝ Ընկերության հարթակ այցելելիս։ Դրանք հիմնականում օգտագործվում են այցելուների առցանց փորձառությունը բարելավելու և կայքի անվտանգ ֆունկցիոնալությունն ապահովելու համար։

6.2. Cookie-ները իրականացնում են տարբեր գործառույթներ։ Օրինակ որոշները թույլ են տալիս պահպանել Ձեր մուտքի սեսիան, ապահովել երկաստիճան վավերացումը։ Այցելության վրա հիմնված cookie-ները թույլ են տալիս տեղաշարժվել կայքում ավելի արագ կամ հնարավորություն են տալիս կայքին հիշել օգտվողների նախընտրությունները։ Մշտական cookie-ները օգտագործվում են նրա համար, որ կայքերը հիշեն տվյալ օգտվողին որպես վերադարձող այցելու կամ ապահովեն կոնկրետ կարիքներին և շահերին համապատասխանող առցանց գովազդների տրամադրումը:

6.3. Դուք ցանկացած ժամանակ հնարավորություն ունեք փոխել Ձեր բրաուզերի կարգավորումները՝ արգելափակելով որոշ cookie-ներ։ Սակայն, այս դեպքում կայքի անվտանգության և գործարքային ֆունկցիաները (կամ դրանց մի մասը) կարող են չգործել այնպես, ինչպես ծրագրված են եղել։

6.4. Cookie-ները չեն կարող օգտագործվել Ձեր սարքում ծրագրեր վարելու կամ վիրուսներ փոխանցելու համար և ընթերցվում են միայն այն տեղադրած վեբ-սերվերի կողմից:

7. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար մենք ձեռնարկում ենք ողջամիտ քայլեր և հետևում ոլորտի լավագույն փորձին` դրանց կորուստը, չարաշահումը, չարտոնված հասանելիությունը կամ փոփոխումը կանխելու համար։ Անմիջականորեն Ձեզանից ստացված բոլոր անձնական և ֆինանսական տվյալները մենք պահեստավորում ենք կոդավորված վիճակում:

8. ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

8.1. Ընկերությունը պահպանում է կայքի այցելուների անձնական տվյալները վերջին այցելության օրվանից, ՀՀ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներով, նույնականացման տվյալները (KYC) և գործարքների մանրամասները պարտադիր պահպանելով առնվազն 5 (հինգ) տարի ժամկետով։

8.2. Սահմանված պարտադիր ժամկետների լրանալուց հետո տվյալները ենթակա են ապահով ոչնչացման կամ ամբողջական անանունացման։

9. ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

9.1. Համաձայն ՀՀ օրենսդրության՝ Ձեր հիմնական իրավունքներն են.

  • տեղեկացված լինել տվյալների մշակման մասին և պահանջել ուղղել Ձեր անձնական տվյալները, եթե դրանք սխալ են կամ հնացած,
  • պահանջել ոչնչացնել անձնական տվյալները, եթե այդ անձնական տվյալն ամբողջական կամ ճշգրիտ չէ կամ հնացած է, եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենսդրությամբ (այդ թվում՝ ՓԼ/ԱՖ պահանջներով պայմանավորված 5-ամյա պահպանման պարտավորությունը),
  • բողոք ներկայացնել ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը Ձեր իրավունքների խախտման մտահոգության դեպքում:

9.2. Ընդգծենք, որ հիշյալ իրավունքները բացարձակ չեն և դրանց նկատմամբ կիրառելի են ֆինանսական և ՓԼ/ԱՖ ոլորտի կանոնակարգերը և փաստաթղթերի պահպանման խիստ պարտավորությունները։

10. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

10.1. Ընկերությունն իրավասու է միակողմանիորեն փոփոխություններ կատարել Գաղտնիության քաղաքականության մեջ։

10.2. Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները ուժի մեջ են մտնում Ընկերության հարթակում հրապարակվելու պահից: Փոփոխությունից հետո Ձեր կողմից Ծառայությունների շարունակաբար օգտագործումը դիտարկվելու է որպես նոր պայմանների ընդունում և համաձայնություն։

11. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Սույն Գաղտնիության քաղաքականությունը հանդիսանում է Ընկերության «Ծառայությունների մատուցման պայմանների և կանոնների» անբաժանելի մասը։


ՀԱՍՏԱՏՈՒՄ

Օգտվելով Ընկերության հարթակից և ծառայություններից (ներառյալ՝ անցնելով նույնականացման (KYC) գործընթացը)՝ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք, հասկացել և ամբողջությամբ ընդունում եք սույն Գաղտնիության քաղաքականությունը, և տալիս եք Ձեր հստակ համաձայնությունը Ձեր անձնական տվյալների, ինչպես նաև Cookie-ների հավաքագրման և մշակման համար։