ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ և ԿԱՆՈՆՆԵՐ
(ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱ)
1․ «Սույն Պայմանները հանդիսանում են Անհատ ձեռնարկատեր Արտուշ Հարությունի Պետրոսյանի (այսուհետ՝ «Ընկերություն»), որը գործում է «BNCEX – Bridge to New Capital» ֆիրմային անվան ներքո, պաշտոնական հրապարակային առաջարկը (այսուհետ՝ «Օֆերտա» կամ «Պայմանագիր»): Սույն Պայմանագրով Կատարողն առաջարկում է մատուցել իր կամ հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառք (փոխանակման) և կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվական ծառայություններ (այսուհետ՝ «Ծառայություններ»): Սույն Օֆերտան մշակված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Կրիպտոակտիվների շուկայի կարգավորման մասին» և «Փողերի լվացման ու աբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան։
2. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ
2.1. Սույն Պայմանները տարածվում են Ընկերության կողմից մատուցվող բոլոր ծառայությունների վրա՝ անկախ մատուցման եղանակից (առցանց՝ վեբ-կայք/հավելված, հեռավար, թե մասնաճյուղում), հաճախորդի ռեզիդենտությունից կամ գործարքի ծավալից։
2.2. Ընկերության ծառայություններից օգտվելը, գրանցվելը, հաշիվ բացելը կամ ցանկացած գործարքի նախաձեռնումը նշանակում է սույն Պայմանների (ներառյալ դրա անբաժանելի մաս կազմող Գաղտնիության և ՓԼ/ԱՖ քաղաքականությունների) լրիվ, անվերապահ և գիտակից ընդունում (ակցեպտ)։
3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
3.1. Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները՝
- իր հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացումը.
- հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացումը.
- կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրումը.
3.2. Ընկերությունը իրավունք է վերապահում միակողմանիորեն փոփոխել, ընդլայնել կամ սահմանափակել ծառայությունների, ինչպես նաև սպասարկվող կրիպտոակտիվների ցանկը՝ ելնելով իրավական, կարգավորիչ, իրացվելիության կամ ռիսկերի կառավարման նկատառումներից։
4. ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ և ՎԵՐՋՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ.
4.1. Պարտադիր ընթացակարգ. Բոլոր գործարքները ենթակա են պարտադիր նույնականացման (KYC), տվյալների ստուգման և ներքին վերահսկողության ընթացակարգերին։
4.2. Գործարքի փուլեր. Գործարքները կատարվում են հետևյալ հաջորդականությամբ՝
- ա) Հաճախորդի նույնականացում և ռիսկի ստուգում,
- բ) Գործարքի էական պայմանների (արտարժույթ/կրիպտոակտիվ, փոխարժեք, գումար, ցանց, հասցե, միջնորդավճարներ) հաստատում,
- գ) Տեխնիկական կատարում և փոխանցման նախաձեռնում բլոկչեյն ցանցում,
- դ) Գործարքի գրանցում և փաստաթղթավորում Ընկերության համակարգերում։
4.3. Վերջնականություն․ Գործարքը համարվում է վերջնական և անփոփոխելի՝ հաճախորդի կողմից հաստատումից և/կամ բլոկչեյն ցանցում փոխանցումից հետո։ Բլոկչեյնի բնույթից ելնելով՝ գործարքները չեն ենթարկվում չեղարկման, վերադարձի կամ փոփոխման, անկախ հաճախորդի կողմից թույլ տրված սխալներից (օր.՝ սխալ հասցե կամ ցանց նշելը)։
4.4. Մերժման իրավունք. Ընկերությունն իրավունք ունի մերժել, կասեցնել կամ դադարեցնել ցանկացած գործարք՝ AML/KYC պահանջների չկատարման, կասկածելի ծագման, իրավական սահմանափակումների (պատժամիջոցների), կամ տեխնիկական խափանումների դեպքում։
5. ՌԻՍԿԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Հաճախորդը գիտակցում և ամբողջությամբ ընդունում է կրիպտոակտիվների հետ առնչվող հատուկ ռիսկերը, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝
- Շուկայական և գնային ռիսկ. Կրիպտոակտիվները բարձր տատանվողականություն (volatility) ունեն, որից արդյունքում արժեքը կարող է կտրուկ աճել կամ զրոյանալ:
- Տեխնոլոգիական ռիսկ. Բլոկչեյն ցանցերի խափանումներ, բեռնվածություն,
- Իրավական ռիսկ. Տարբեր իրավազորություններում կրիպտոակտիվների կարգավիճակի փոփոխություններ կամ արգելքներ։ Ընկերությունը չի երաշխավորում ոչ մի շահույթ և չի տրամադրում ներդրումային խորհրդատվություն:
6. ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ
6.1. Հաճախորդը պարտավորվում է տրամադրել ճշգրիտ, արդիական և ամբողջական նույնականացման տեղեկատվություն: Հաճախորդը հայտարարում և երաշխավորում է, որ իր կողմից օգտագործվող միջոցների և կրիպտոակտիվների ծագումը լիովին օրինական է:
6.2. Ընկերությունն իրավունք ունի պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, կատարել ուժեղացված ուսումնասիրություն (Due Diligence), ժամանակավորապես սառեցնել ակտիվները, ինչպես նաև, առանց նախնական ծանուցման, տեղեկատվություն փոխանցել լիազոր մարմնին (ՀՀ ԿԲ):
7. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ
7.1. Բոլոր հարաբերությունները և գործարքները ենթարկվում են Ընկերության ներքին՝ փողերի լվացման եվ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականությանը։ 7.2. Ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում Հաճախորդին պատճառված ուղղակի կամ անուղղակի վնասների (ներառյալ չստացված օգուտի) համար, եթե դրանք առաջացել են օրենքի կամ AML/CFT պահանջների շրջանակներում գործարքի կասեցման, մերժման կամ միջոցների սառեցման արդյունքում։
8. ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաճախորդն ինքնուրույն է պատասխանատվություն կրում իր ռեզիդենտության երկրի օրենսդրության համաձայն կրիպտոգործարքներից առաջացող ցանկացած հարկերի, տուրքերի կամ պարտադիր վճարների հաշվարկման, հայտարարագրման և վճարման համար։ Ընկերությունը հանդես չի գալիս որպես հաճախորդի հարկային գործակալ և չի տրամադրում հարկային խորհրդատվություն:
9. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
9.1. Ընկերությունը (ներառյալ նրա ղեկավարները և աշխատակիցները) պատասխանատվություն չի կրում ցանկացած ուղղակի, անուղղակի, հետևանքային վնասների կամ բաց թողնված օգուտի համար, որոնք առաջացել են հարթակից օգտվելու, ցանցային խափանումների, հաճախորդի կողմից գաղտնաբառերի/մասնավոր բանալիների կորստի կամ ֆորս մաժորային իրավիճակների պատճառով։
10. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ
Ընկերությունն իրավունք է վերապահում միակողմանիորեն, առանց նախնական ծանուցման, կասեցնել կամ դադարեցնել Ձեր հաշվի գործողությունը և ծառայությունների մատուցումը՝ պայմանների էական խախտման, իրավական կամ ռիսկային (անվտանգության սպառնալիքի) հիմքերով՝ առանց որևէ հատուցման պարտավորության։
11. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ ԵՎ ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Սույն Պայմաններից բխող կամ դրանց հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության նյութական օրենսդրությամբ։ Բոլոր վեճերը, որոնք հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով (30 օրացուցային օրվա ընթացքում), ենթակա են լուծման դատական կարգով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն Պայմաններն ուժի մեջ են 2026 թվականի մայիսի 6-ից: Ընկերությունը իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել սույն Պայմանները ցանկացած ժամանակ՝ թարմացված տարբերակը հրապարակելով պաշտոնական հարթակում։ Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ծառայություններից շարունակաբար օգտվելը նշանակում է փոփոխված Պայմանների լրիվ ընդունում և համաձայնություն։
ՀԱՍՏԱՏՈՒՄ Նշելով վանդակը (checkbox) վեբ-կայքում, կամ սկսելով գրանցման/գործարքի գործընթացը, ես՝ Հաճախորդս, հաստատում եմ, որ լրիվությամբ կարդացել եմ, հասկացել եմ և գիտակցաբար, առանց որևէ հարկադրանքի, ընդունում եմ սույն «Ծառայությունների մատուցման հրապարակային օֆերտայի պայմանները» ամբողջությամբ։
